Նախորդ գրառմանս մեջ գրել էի, որ ժողվարչապետի Ալթայ գնալն իմաստ չուներ, այդ կոնֆերանսի օրակարգից Հայաստանը շատ հեռու է, և փաշինյան նիկոլն ընդամենն ուզում էր ՌԴ վարչապետից պարզել, թե ինչ կգա իր գլխին Զանգեզուրի՝ ամերիկացիներին «արտապատվիրակումից» հետո:
Բնականաբար, Միխայիլ Միշուստինը ՌԴ ռազմաքաղաքական որոշումներ կայացնելուց հեռու է՝ նա ընդամենը զբաղված է ֆինանսա-տնտեսական բլոկով:
Սակայն Միշուստինը, ըստ ամենայնի, բացատրել է ՀՀ ժողվարչապետին, որ ԵԱՏՄ տարածքում չի կարող գործել որևէ էքստարածքային միջանցք, ԵԱՏՄ-ին չանդամակցող երկրներ իրար կապող:
Բայց դա էլ հետ չէր պահի փաշինյան նիկոլին ու նրա վերադասներին միջանցքի գաղափարից, նշանակում է՝ սրանք գլխի են ընկել իրենց գլխի գալիքից և հասկացել, որ Պեսկովի ասածը (Զանգեզուրի միջանցքի հարցը Հայաստանի և Ադրբեջանի գործն է) պետք է մեկնաբանել ճիշտ հակառակ ձևով:
Եվ փոՂվարչապետ-Միշուստին հանդիպումից մի քանի ժամ անց լակոտ պատգամավոր եղոյանը (սա այն անբարոյականի վաստակն է, որ ռեստորանում կռիվ էր սարքել ՀԴՄ կտրոնի համար, այն էլ՝ աղջկա հետ ճաշելուց հետո) հայտարարում է, թե, իբր, Նոր Հայաստանը մերժում է Զանգեզուրի միջանցքի վերահսկման ու կառավարման ԱՄՆ առաջարկը:
Եթե մեր կասկածները ճիշտ են, ապա պետք է ասել, որ տեղի է ունեցել նոր ողբերգություն Հայոց աշխարհում, ընդ որում, կրկնակի և տիեզերական ողբերգություն:
Ողբերգություն է սա հայ արևմտական հանրույթի համար, քանզի իրենց սրբավայրը՝ հավաքական Արևմուտքը, չի տիրանա Սյունիքին՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով (ռուսներին քշել, թուրքերին բերել, Թուրան կառուցել և այլն):
Բայց սա ողբերգություն է նաև մեզ համար՝ փաշինյան նիկոլը կմնա իշխանության ՑՄԱՀ, քանզի Հայաստանի գեթ մեկ ընդդիմադիր ռիսկ չի անի տապալել Արևմուտքի հիմնած ռեժիմը, իսկ ընտրությունների միջոցով դա անհնար է դառնում, ինչի մասին բազմիցս գրել և հիմնավորել եմ:
Նշանակում է՝ Սամվել Կարապետյանը, սրբազանները կմնան բանտում այքան, որքան կմնա լակոտակրատիան, այսինքն՝ հավերժ:
Կամ ցմահ:
Քանզի հայ ժողովուրդն այդպես էլ չծնեց գոնե մի Ֆիդել ու Չե Գևարա, կամ Խոմեյնի, կամ Օրտեգա, որոնք ամերիկացիներին ու եվրոպացիներին մի անասելի ու չտեսնված ձևով սիկտիր կանեին Հայաստանից և մեզ կազատեին գրանտակերներից ու դրանց ստոր գործակալական ցանցից:
Լավ, մի՞թե էդքան սև է հայի բախտը, մի՞թե էդքան դժբախտ է հայ ժողովուրդը, որ Զանգեզուրը չարտապատվիրակվի Միացյալ Նահանգներին և նրա թուրք վասալներին…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ